Սերժ Սարգսյանի շռնդալից նշանակումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եզրափակել է Կարեն Կարպետյանին  վարչապետի պաշտոնում  նշանակմամբ ազդարարված  փոփոխությունների  շքերթը: Այդ իմաստով նշանակումների նշանակումը դարձավ Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու որոշումը: Թեպետ այդ մասին խոսակցություները ԶԼՄ-ներում արդեն մի քանի օր է, ինչ  շրջանառվում էին, սակայն  այդ նշանակումը անիրատեսական էր թվում: Որքան էլ որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական է, պաշտպանության նախարարի պոստում  մենք հիմնականում  տեսել ենք ռազմական գործիչների, բացառությամբ ,թերևս,  Վազգեն Մանուկյանի: Հայասատանի մյուս բոլոր պաշտպանության նախարարները` Սերժ Սարգսյան , Վազգեն Սարգսյան, Սեյրան Օհանյան,  Միքայել Հարությունյան , Վաղարշակ Հարությունյան, Նորատ Տեր-Գրիգորյանց եղել են  զինված ուժերում աշխատած, բանակում ճանապարհ անցած մարդիկ: Միակ քաղաքացիական նախարարը՝ Վազգեն Մանուկյանը շատ կարճ աշխատեց՝ ընդամենը մի քանի ամիս / 1992-93 թվականներին/: Չնայած չափազանց  կարճ ժամանակահատվածին, արդյունավետության  տեսանկյունից  Վազգեն Մանուկյանի պաշտոնավորումը, օրինակ, լուսահոգի  Վազգեն Սարգսյանը  բարձր  էր գնահատում: Ի՞նչ կարող է տալ չդադարող պատերազմի ռեժիմում գտնվող  Հայաստանին  ռազմական գործի հետ կապ չունեցող պաշտպանության նախարարը: Ընդ որում Վիգեն Սարգսյանը դասական իմաստով անգամ բանակում չի էլ ծառայել: Նրա կենսագրության մեջ նշված է, որ 2000-2003 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Իրականում այդ տարիներին Վիգեն Սարգսյանը եղել է այն ժամնակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտ-խորհրդականը և այդ աշխատանքը համարվել է ծառայություն: Պաշտպանության նախարարության դերը  Հայաստանում օբյեկտիվերեն ամենակարևորն է դիտարկվում,  ինչպես երկրի պաշտպանության արդյունավետության  հուսալիությունը բարձրացնելու, այնպես էլ՝ քաղաքական անվտանգության առումով: Վիգեն Սարգսյանի նշանակմամբ,  ըստ էության, Սերժ Սարգսյանը մտադիր է բանակում ռեֆորմների խնդիր լուծել՝ նրանից ակնկալելով նվազեցնել բանակում արմատացած  կոռուպցիան ու կաշառակերությունը:  Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս խնդիրն առավել քան արդիական է: Հնարավոր է, որ Վիգեն Սարգսյանին այս առումով  հաջողվի առաջընթաց արձանագրել:  Սահմանների պաշտպանության գործի առումով, սակայն, Վիգեն Սարգսյանից հազիվ թե լուրջ ակնալիքներ լինեն: Այստեղ պատասխանատվությունը Գլխավոր շտաբի պետի վրա է մնում: Քաղաքական առումով պաշտպանության նախարարին վերագրվում է նաև իշխանության անվտանգության ապահովությունը, որը հատկապես  ՊՊԾ գնդի օպերացիայից հետո Սերժ Սարգսյանը չի կարող անտեսել: Այս տեսանկյունից հատկապես ընտրություններից առաջ պաշտպանության նախարարի պորտֆելը կարող էր վստահվել  միմիայն այն մադուն, ով կարող է 2017 –ի ընտրություններից հետո ապահովել իշխանության ցանկալի  կոնֆիգուրացիա: Հայաստանում, որպես կանոն, հաղթում է այն ուժը կամ թեկնածուն, ում սատարում է  բանակն ու պաշտպանության նախարարը. սա աքսիոմատիկ  ճշմարտություն է: Սերժ Սարգսյանը, փաստորեն, այս նշանակմամբ արտահայտում է  իր  վստահությունը, չնայած որ  Վիգեն Սարգսյանն այս առումով Սերժ Սարգսյանի թիմում  մինչև վերջ չհստակեցված կադր է: Նա հավատարմորեն ծառայել է նաև նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,  կա տեսակետ, որ նա երկրորդ նախագահի  կարկառուն կադրերից է: Սերժ Սարգսյանի թիմում ևս Վիգեն Սարգսյանը  իրեն վատ չէր զգում՝ համենայն դեպս  Սերժ Սարգսյանը նրանից դժգոհ չէ: Որքանո՞վ է իրատեսական   Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը վստահել Վիգեն Սարգսյանին, դժվար է ասել:  Նա լավ էր ծառայում, բայց՝ բոլորին: Կարինե Սարիբեկյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am