Փուչիկը պայթեց

Այսպիսով՝ ՏԻՄ ընտրությունները մեծ հաշվով եկող տարվա գարնանը սպասվող խորհրդարանական ընտրությունների փորձաքարը դարձան։ Այսօրվա արդյունքներն արդեն իսկ կարող են որոշակի պատկեր գծագրել 2017 թվականի համար: Սակայն խոսքը տվյալ դեպքում միայն հաղթանակի ու պարտույան մասին չէ, չնչին բացառություններով գրեթե բոլոր համայնքներում հաղթել են ՀՀԿ-ականները կամ այն թեկնածուները, որոնք իշխող մեծամասնությունն էր պաշտպանում։ Այս ստուգատեսը հատկապես ընդդիմադիր դաշտին էր վերաբերում, մասնավորապես նրա, թե քաղաքական տվյալ ուժն իրեն ինչպես է դրսևորում և ինչ միջոցների գործադրմամբ է փորձ անում շարժվել դեպի ցանկալի հաղթանակ: Գյումրին ու Վանաձորը տվեցին մի քանի էական հարցերի պատասխան և միևույն ժամանակ բացահայտեցին այնպիսի երևույթներ, որոնց մասին մինչ այդ վստահաբար պնդել չէինք կարող: Խոսքը մասնավորապես ընդդիմադիր մի քանի կուսակցությունների գործունեության մասին է։ Օրինակ Տիտղոսակիր ընդդիմություն հռչակված ՀԱԿ-ը ուղղակի ամոթալի արդյունքներ գրանցեց, նա երկու համայնքներում էլ վերջից առաջինն էր։ Ոչ նախանձելի վիճակում հայտնվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Չնայած մինչեւ ընտրությունները Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները թմբկահարում էին իրական իրենց՝՝ մեկ ընդդիմություն լինելու հանգամանքը ու քննարկում կեղծ եւ իրական ընդդիմադիրներին, այդուհանդերձ Վանաձորն ու Գյումրին ցույց տվեցին, որ այս կուսակցությանը վստահում են ավելի քիչ, քան ԲՀԿ-ին, Լուսավոր Հայաստանին, եւ նույնիսկ Արթուր Բաղդասարյանի ռեբրեդինգ եղած ՕԵԿ-ին, որը հիմա Հայկական վերածնունդ անունն է կրում։ Մյուս կողմից՝ անհասկանալի է Հայկական վերածննդի ֆենոմենը, որը մի քանի մանր-մունր կուսակցությունների միավորումից վարկանշային շեշտակի աճ է գրանցել։ Իհարկե, ընդդիմադիրներից ոմանք իրենց պարտության մեղքը բարդում են ընտրակեղծիքների գործոնի վրա, բայց զորօրինակ Նոր կյանք համայնքում սեպտեմբերի 18-ին նույն ՔՊ-ն հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուին։ Այս առումով էլ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը պարտության պատճառների մասին գերադասում է լռել։ Նա դեռ չի հասցրել վերլուծել պարտության պատճառները: Ասում է` մի քանի օրից իր վերջնական կարծիքը կհայտնի։ Ասում է` քաղաքական գործընթացին մասնակցողը պետք է պատրաստ լինի նաեւ իր պարտությունն արժանապատիվ ընդունել: Փաշինյանի խոսքով իրենք լցոնումների մասին փաստեր չունեն։ Ասում է` քաղաքացիները եկել են, քվեարկել: Ընտրակաշառքների մասին էլ փաստեր չունեն: Չի գտել մեկին, ով կկանգնի եւ տեսախցիկների առաջ կասի` ինձ ընտրակաշառք են առաջարկել: Բանն այն է, որ եթե Փաշինյանը խոսի այդ ամենի մասին ի դերեւ կելնի իր ու թիմի կողմից հորջորջվող 6000 վստահված անձանցով ընտրությունները լիովին վերահսկելու մեխանիզմի «փուչիկը»։ Այնուամենայնիվ, անհերքելի է նաեւ, որ Հայաստանի ընտրական համակարգը և օրինական ընտրություն անցկացնելու բավարար կամք իշխանությունը դեռեւս չունի, Հայաստանում ընտրության գործընթացը շարունակում է լինել աղավաղված, ուղեկցվել ապօրինություններով: Ընտրողներին վարչական և ֆինանսական շահագրգռության միջոցով ուղղորդելը շարունակելու է մնալ արդիական խնդիր։ Ստացվում է, որ իշխանության օթյակում տեղ ունենալու միակ ճանապարհը մնում է ավանդական գործարքը վերջինի հետ։
Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am