Սերժ Սարգսյանը գնաց փոխզիջման

Կառավարության փոփոխության շարքում արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների նշանակումը, փաստացի, դարձավ ամենաինտրիգայինը: Սերժ Սարգսյանն այդ պաշտոնների նշանակումը թողեց ամենավերջինը: Այսպիսով՝ այսօր տեղի ունեցան նաեւ այդ նշանակումները, արտգործնախարարը վերանշանակվեց, իսկ ՊՆ Սեյրան Օհանյանը հրաժեշտ տվեց պաշտոնին: Նրա փոխարեն նշանակվել է Վիգեն Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այդ ընթացքում մամուլում ամենատարբեր պատճառներ ու վարկածներ քննարկվեցին: Տեւական ժամանակ գրվում էր, որ պաշտոնը լքելու է նաեւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ընդ որում ՝գրվում էր, որ նրա փոխարեն նշանակվելու է հենց Վիգեն Սարգսյանը: Եղավ նաեւ տեղեկատվություն, որ Նալբանդյանը, որն այս ընթացքում շրջագայությունների մեջ էր ու այդպես էլ Հայաստանում չերեւաց, իր հարցերը լուծեց Ռուսաստանի իր կապերի միջոցով: Բոլոր դեպքերում, անկասկած է, որ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնների հարցն այն հարցն է, որ կապված է ոչ միայն ներքին իրողությունների, այլ նաեւ արտաքին հանգամանքների հետ, եւ կասկածից վեր է, որ այդ նշանակումներում Սերժ Սարգսյանը չէր կարող հաշվի չառնել Մոսկվայի արձագանքը: Եվ հնարավոր է, որ երկու նշանակումները, ելնելով հենց այդ հանգամանքից, ձգվեցին մինչեւ ամենավերջին պահը: Այդ իմաստով հատկանշական է, որ Էդվարդ Նալբանդյանը մնում է իր պաշտոնին, իսկ նրան փոխարինելու հավակնորդ հանդիսացող Վիգեն Սարգսյանը փոխարինում է պաշտպանության նախարարին: Վիգեն Սարգսյանն ինչպես հայտնի է Հայաստանի՝ Եվրամիությանն ասոցացվելու համաձայնագրի մշակման հարցում առանցքային դերակատարում է ունեցել, թե ինչ եղավ այդ հեռանկարի հետ, բոլորը տեսան: Հիմա,ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն ընտրում է «փոխզիջումային» տարբերակը եւ Վիգեն Սարգսյանին նշանակելով ՊՆ-ում փորձում է հակակշռել արտաքին բալանսը: Քանզի պաշտպանության նախարարը որպես կանոն ռազմական ոլորտի մարդ է եղել, որի կենսագրության զգալի հատվածն անցել է ռուսական հաստատություններում ու, ըստ ամենայնի, ռուսական ազդեցության կրող է եղել: Սերժ Սարգսյանը ՊՆ-ում եւս հակակշռել է ԶՈՒ շտաբի պետ նշանակելով Մովսես Հակոբյանին, որը ռազմական ոլորտի գիտակ է: Իսկ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, թերեւս, այլընտրանք չկար, բանակում ատկատների աննախադեպ մակարդակը, մատակարարների կոռուպցիոն գործողությունները վերջին ժամանակները խաթարել էին համակարգը, իսկ ապրիլյան պատերազմը դարձավ վերջին ակորդը, եթե այդ ամենին գումարենք Օհանյանի տիկնոջ կողմից հաճախակի անլրջացման փարթիները, ապա պաշտոնանկության հիմքն ամբողջական է դառնում: Բնականաբար, պակաս ուշագրավ չէր նաեւ Արմեն Գեւորգյանի նշանակումը Վիգեն Սարգսյանի փոխարեն: Սերժ Սսարգսյանը, փաստորեն, Քոչարյանի ամենահավատարիմ մարկանցից մեկին տանում է իր աշխատակազմը ղեկավարելու: Սա երկու բան կարող է նշանակել, կամ Քոչարյան-Սարգսյան համաձայնություն է գաղտնի կայացել ու սահուն իշխանության են գալիս նրա մարդիկ, կամ էլ Սերժ Սարգսյանն իր ոճի մեջ է, նեղացածներ չի թողնում ու բոլորին իր շուրջն է հավաքում: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am