Դա լրիվ վրացական պադխոդ է. Սուրիկ Խաչատրյանը` ՀՀԿ-ի և իր պաշտոնանկության մասին . armlur.am

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նկատմամբ բացասական վերաբերմունքը հասել է բարձր մակարդակի, այդ թվում եւ Սյունիքում, որտեղ մարդիկ անգամ իրենց համակրած թեկնածուին ձայն չեն ցանկանում տալ միայն այն պատճառով, որ նա ՀՀԿ-ից է, ասաց.«Դա լրիվ վրացական պադխոդ է ձեր կողմից: Հիմա այսօր, որ Վրաստան ենք գնում, Վրաստանի հայերը այսպիսի խոսք ունեն, ասում են` վրացիներն ասում են, լավ մարդ ես, բայց ափսոս, որ հայ ես»: -Պարո՛ն Խաչատրյան, հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերում կայացան ՏԻՄ ընտրություններ, Կապան եւ Սիսիան քաղաքներում ընտրվեցին քաղաքապետեր: Ինչպե՞ս եք գնահատում այդ ընտրություններում, մասնավորապես, ՀՀԿ-ի գրանցած արդյունքները: Ըստ Ձեզ՝ այդ արդյունքները որքանո՞վ են ամուր հիմք ստեղծում 2017թ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակի համար: -2017 թվականը կգա, կտեսնեք, բայց կարեւորը, որ երեկ մարզի 60 համայնքում ընտրություն էր, ընդհանրապես լարվածություն չկար, իսկական թափանցիկ ընտրություն էր, որեւիցե դժգոհություն չկա, որեւիցե թեկնածու դժգոհ չի, ո՛չ ընտրվողները, ո՛չ էլ չնտրվողները: Կարեւորը խաղաղ, հանգիստ բոլոր ընտրությունները անցան: Չնայած նրան, որ դա միայն մեր տեսակետը չի, քանի որ լրագրողները եւս մասնակցում էին, իրենք էլ, եթե ցանկանան, կարող են իրենց կարծիքը հայտնել կամ կարող են չհայտնել, այնուամենայնիվ, կարող եմ նշել, որ ընտրությունները անցան շատ թափանցիկ, բարձր մակարդակով, առանց լարվածության: Այն մարդիկ, որոնք իրենց համայնքներում վստահություն են ներշնչում, նրանց խոսքը միշտ էլ համայնքի ժողովուրդը ընդունում է: Շատ դեպքերում դժգոհությունը սկսվում է հենց գյուղական համայնքապետից, քաղաքապետից, մարզպետից, հո ժողովուրդը երկրի բարձրագույն իշխանություններին չի ճանաչո՞ւմ կամ չի շփվում, եթե գյուղապետը, քաղաքապետը մարզպետն իրենց դերում չեն, նրանց համար արդեն երկրի գլխավոր իշխանությունն էլ է դառնում մեղավոր: Բայց կարծում եմ, որ ժողովուրդը ում վստահեց, այդ մարդիկ էլ այդ վստահությունը կպահեն եւ առաջիկա ամիսներին, 6 ամիսը շատ երկար ժամանակ չի, այս ընտրվողները կարող են համապետական ընտրություններն էլ կազմակերպել: -Տեղում մարդկանց հետ զրուցելով՝ նկատեցինք, որ նրանց մի զգալի մասը ափսոսանքով էր խոսում ՀՀԿ-ական թեկնածուների մասին: Մարդիկ ասում էին, որ կան ՀՀԿ-ական թեկնածուներ, որոնց շատ են հարգում, բայց քանի որ այդ կուսակցությունից են, չեն ընտրի: Ըստ էության, ՀՀԿ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքը հասել է բարձրակետին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը Սյունիքում: -Արի, շառ ու շուռ չանես, այդպիսի բան մենք որեւիցե տեղ չենք զգացել, չենք նկատել, որ մեկը ասի՝ այս մարդը լավ մարդ է, բայց հանրապետական է: Դա լրիվ վրացական պադխոդ է Ձեր կողմից: Հիմա այսօր, որ Վրաստան ենք գնում, Վրաստանի հայերը այսպիսի խոսք ունեն, ասում են՝ վրացիներն ասում են, լավ մարդ ես, բայց ափսոս, որ հայ ես: Այս պահին վրացական մոտեցում ունեցար: Ի՞նչ է նշանակում նման բան ասել: -Այսինքն՝ Սյունիքի մարզում Հանրապետական կուսակցության նկատմամբ բացասական չե՞ն տրամադրված: -Իհարկե, նման բան չկա, ինչու պետք է Սյունիքում Հանրապետական կուսակցության նկատմամբ վատ վերաբերմունք լինի, դա ուզում եմ՝ Դուք էլ մոռանաք, այդպիսի բան չի կարող լինել: ՀՀԿ-ի ամենամեծ արդյունքը նկատվեց սեպտեմբերի 21-ին, իսկ մեր ժողովուրդը այնպիսի ժողովուրդ է, որ որեւէ լավ բան չի մոռանում: Կարծում եմ, որ սեպտեմբերի 21-ին, եթե մեկն էլ կար, որ ՀՀԿ-ի նկատմամբ ունի անտարբեր վերաբերմունք, հասկացավ ՀՀԿ-ի դերն ու նշանակությունը այս երկրի կյանքում: Ցավոք սրտի, երբ մեկ-մեկ լսում ենք, որ երկրում իրավիճակը լավ չի, չգիտեմ, էս չի, էն չի, ինչ է եղել այս երկրի իրավիճակին, մի հատ ասեք, հասկանանք: -Ըստ Ձեզ՝ լա՞վ է մեր երկրի վիճակը: -Երկրի վիճակին ոչինչ էլ չի եղել, սեպտեմբերի 21-ը ցույց տվեց, որ ունենք հզոր պետություն եւ, ընդհանրապես, երկրի սահմանների անվտանգությունից սկսած… սոցիալական խնդիր բոլոր երկրներում կա: Այս ճգնաժամը ոչ միայն Հայաստանը ունի, Եվրոպայում 10-20 հատ գործարաններ են փակվում, մենք չենք կարող, եթե աշխարհով մեկ ֆինանսական ճգնաժամ է, մտածենք, որ մեզ մոտ պետք է ամենալավը լինի, իհարկե, դա հնարավոր չի եւ չի կարող լինել: Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է ասի, թե լավ տղա էս, բայց ափսոս, որ ՀՀԿ-ից էս, այդպիսի բան, ով որ արել է, գլուխը պատին է տվել: -Ըստ տարածված տեղեկությունների` Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին քարտ բլանշ է տվել՝ անելու ցանկացած կադրային փոփոխություն: Խոսակցություններ կան, որ առաջիկայում Կարապետյանը նաեւ մարզպետներից մի քանիսին է փոխելու եւ առաջին հերթին՝ հենց Ձեզ: -Ես չգիտեմ՝ նման բան կա, թե չկա, բայց ամեն դեպքում, երկրի բարձրագույն իշխանությունը ինքն է որոշում՝ ում հետ աշխատի, ում հետ չաշխատի: Եթե չեն ուզենա՝ աշխատեմ, չենք աշխատի, եթե կուզենան, կշարունակենք աշխատել, դրա մեջ տրագեդիկ բան չկա:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք «ՀայաՔվեն» նպաստելու է միջազգային երաշխիքների ներքո Արցախի հայության հայրենիք վերադարձին Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58,750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը Դեռ կունենանք արևոտ օրեր․ մի մոռացեք՝ աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ Գագիկ Սուրենյան ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր փորձում են սրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները․ Ադրբեջանի ԱԳՆ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկների տեղադրման գործից Մելքոնյան Գագոյի համար Եռաբլուրը երևի Հանքավանի «տաք ջուրն է»․ Գևորգ Պետրոսյան (video) Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին Մեկն ասաց՝ եթե իմ աղջկան բռնաբարեն, ես չեմ խոսելու այդ մասին․ Պարույր Հայրիկյան (video) Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. Պուտին Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցել են Ղազախստանում անցկացված զորավարժությանը Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Առաջիկա օրերին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ. ի՞նչ եղանակ է սպասվում Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am