Ինչպես վարձահատույց կլինի իշխանությունը

Հետընտրական գործընթացները ընտրականից բուռն են ստացվել: Ինչպես հայտնի է Գյումրիում եւ Վանաձորում թեպետ հաղթանակը փաստացի ընդդիմության կողմը չէ, բայց երկու քաղաքներում էլ ռեալ շանս կա իրավիճակը 360 աստիճանով փոխելու: Գյումրիում Բալասանյան դաշինքը ստացել է ավագանու 17 վիճարկելի մանդատ, ընդդիմադիր մյուս խմբակցությունների միավորման պայմաններում մինչդեռ ստացվում է 18 մանդատ եւ ռեալ հնարավորություն առաջադրելու սեփական թեկնածուն: Նույնը Վանաձորում է, ՀՀԿ-ն 13 մանդատ ունի, Լլուսավոր Հայաստանը 13, եթե նրան գումարվեն մյուս ընդդիմադիրներները, ապա ՀՀԿ-ին Վանաձորում էլ կարելի է տապալել: Էդմոն Մմարուքյանը այսօր ԱԺ-ում հերթական անգամ հիշեցրեց, որ չմիավորվելու դեպքում ՀՀԿ-ն կարող է ընտել իր քաղաքապետին: Նա ասաց, որ այս պահին ռեալ շանս կա, քանի որ ընդդիմությունը միասնաբար ունեն 18 մանդատ: Բանն այն է, որ Հայկական վերածնունդը, նույն ՕԵԿ-ն է՝ անվանափոխված, պայմաններ է առաջ քաշել, մասնավորապես կմիավորվեն, եթե Լուսավոր Հայաստանն էլ խորհրդարանական ընտրություններին միավորվի իրենց եւ միասնաբար մասնակցեն ընտրություններին: Բացի դրանից Արթուր Բաղդասարյանի կուսակիցները հայտարարել են, թե ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին իրենց կշիռը, տասնյակ համայնքներում իրենց թեկնածուները հաղթել են, իսկ Գյումրիում ու Վանաձորում էլ կայուն երրորդ տեղն են զբաղեցրել, հետեւաբար ԼՀ-ի հաղթանակը լոկալ է, հետեւաբար Էդմոն Մարուքյանի թիմը պետք է իրենց միանա: Անշուշտ, Բաղդասարյանն ու իր թիմը հանրությանը հերթական անգամ մոլորեցնում են ՏԻՄ արդյունքներով, բայց չեն խոսում, թե իրականում ինչումն էր իրենց հաղթանակի գրավականը: Օրինակ Վանաձորում ՀՎԿ ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանը ըստ էության ՀՀԿ-ական չէ, նա Էդուարդ Շարմազանովի սանիկն է, տեղի հեղինակություններից մեկը եւ իր անձի շնորհիվ էլ արձանագրվեց նման պատկեր: Իսկ Գյումրիում Հովհաննես Մարգարյանի համար աշխատում էր քաղաքում ոչ պակաս հեղինակություն ունեցող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա փեսան ՀՎԿ-ի ցուցակում էր: Հարցին՝ հնարավո՞ր է ընդունեք «Հայկական վերածնունդ» կուսակցության պայմանը և գալիք խորհրդարանական ընտրություններին միասնաբար հանդես գաք, Մարուքյանը բացառեց նման տարբերակը: «Բնականաբար, ոչ, ռեալ շանս կա: Ունենք 18 մանդատ, ասում ենք՝ եկեք, ընտրենք քաղաքապետ, հիմա կամ ընտրում ենք, կամ ՀՀԿ-ն ընտրում է իր քաղաքապետին, երկրորդ տարբերակը չկա»,- եզրափակեց Մարուքյանը: Դրա փոխարեն «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները Գյումրիում պատրաստ են սատարել Վարդևան Գրիգորյանին, ԳԱԼԱ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են: Այս մասին էլ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը միասնաբար ունեն 18 քվե և կարող են առաջադրել քաղաքապետի թեկնածու: «Ես չգիտեմ՝ ինչ մաթեմատիկական հաշվարկ է արել ՀՀԿ-ն, որ գտնում է, որ Գյումրիում Բալասանյանն ունի 17 քվե, քանի որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ կա, ես առաջարկել եմ, որ դիմեն Նոբելյան կոմիտե, և եթե կարողանան ապացուցեն, որ Բալասանյանն ունի 17 քվե, դա կլինի առաջին դեպքը, երբ Նոբելյան մրցանակ կստանան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Անգամ բոնուսային հաշվարկներով Բալասանյանը չունի 17 քվե»,- ասաց Զոհրաբյանը: Ինչ վերաբերվում է Վանաձորի ընտրություններին, Զոհրաբյանը հայտարարեց, որ հիմնական բանակցությունները պետք է ընթանան «Լուսավոր Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջև: Եվ եթե այդ կուսակցությունները կգան համաձայնության, ապա իրենք պատրաստվում են սատարել այդ երկու կուսակցություններին: Նաիրա Զոհրաբյանը ավելի ուշ նիստի ընթացքում, դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, փորձեց ճշտել՝ ինչու է Բալասանյանի օգտին 17 մանդատ արձանագրվել:Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վերջանական արդյունքը հրապարակվելու է քվեարկությունից հետո յոթերորդ օրը. «Ըստ էության, այնտեղ հաշվի են առնվել քվեարկության նախնական արդյունքները, իսկ ինչ վերաբերում է նախնական հաշվարկին, թե նշանակած թվերը, որ ասում եք, առանց բոնուսի էլ ստացվում է: Ինչ վերաբերում է ԸՕ կանոնակարգմանը, բնավ չհավակնելով Նոբելյան մրցանակի, ասեմ, որ այս ԸՕ-ն նորույթ չէ, այս կանոնակարգումներում նորույթ չկա: Հստակ ամրագված է, որ քվեարկությունից հետո նախ որոշվում են այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 6 տոկոս, դաշինքի պարագայում 8 տոկոս, հաշվարկելուց հետո սկսվում է մանդատների հաշվան պրոցեսը: Հաշվարկի արդյունքում ստացվում են այն թվերը, որ դուք եք ասում, բայց կա նաեւ շարունակություն, եթե այդ ամենից հետո որեւէ կուսակցություն ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, ապա արդեն գործում է բոնուսը»,-ասաց Մուկուչյանը:Նաիրա Զոհրաբյանն արձագանքելով ասաց, որ ԸՕ-ի հեղինակները՝ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը «կարող են հիմնավորել անգամ անհիմնավորելին», սակայն անտրամաբանական համարեց այդ հիմնավորումները: Կարելի է չկասկածել, որ ընդդիմադիրների միավորում չի լինելու, քանզի որոշների խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի ռեժմից ազատվելն է, այս սեփական տեղը ունենալը, իսկ իշխանություններին նման ծառայությունների դիմաց նրանք հաստատ վարձահատույց կլինեն: Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am