Տիգրան Ուրիխանյանի մանդատի հարցը`15 օրվա ընթացքում
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել:Ըստ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորը 15 օրում կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը, այլապես՝ կհաստատվի հրաժարականը,-հայտարարեց Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը : Հիշեցնենք, որ երեկ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ հրաժարվում է թե՛ պատգամավորական մանդատից, թե՛ կուսակցության ղեկավարի պաշտոնից:
