Ինչպես Վիգեն Սարգսյանը, այնպես էլ Վազգեն Սարգսյանը,Վազգեն Մանուկյանը,Սերժ Սարգսյանը, զինվորական կրթություն չեն ունեցել.ՀՀԿ
ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը առաջարկեց ՊՆ-ն ու բանակը տարանջատել. «Զինվորական ղեկավարությունը կիրականացնի զինվորական սպառազինության, մատակարարման և ընդհանրապես ռազմական որոշակի գործողությունների պլանավորում, իսկ Գլխավոր շտաբի պետը ամենաբարձր զինվորական պաշտոնյան է ՀՀ-ում »,-հայտնեց Արտակ Դավթյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում: Պատգամավոր հիշում է, որ ինչպես նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը, այնպես էլ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, զինվորական կրթություն չեն ունեցել, բայց բանակի համար ամենածանր պահերին եղել են բանակի ղեկավարներ։
