Կպաշտպանեմ նրան,ի հեճուկս չպաշտպանողների.Ազատ Արշակյան
Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում ևս ընդունելի է Ազատ Արշակյանի համար։Այս մասին նա հայտնեց Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում: Եթե Նալբանդյանը շարունակի նույն կերպ, նախկին պատգամավորը չի դադարի պաշտպանել նրան՝ ի հեճուկս չպաշտպանողների։Ըստ նրա, Նալբանդյանի շնորհիվ էր, որ Հռոմի պապը եկավ ՀՀ, իսկ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում՝ ապրիլյան պատերազմից հետո, Մինսկի խմբի կողմից բանաձևեր ընդունվեցին։
