«Գագիկ Խաչատրյանին» բառերը փոխարինել «Վարդան Արամյանին» բառերով
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1114-Ա որոշման մեջ փոփոխություն անելու մասին: «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1114-Ա որոշման 1-ին կետում «Գագիկ Խաչատրյանին» բառերը փոխարինել «Վարդան Արամյանին» բառերով»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
