Հալեպում շարունակվում են հրթիռակոծությունները. վիրավորվել են հայեր
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 3-ին կրկին ռմբակոծել են Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Թելֆոն Հաուաաի շրջանները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից: Նոր Գյուղի շրջանում ընկած հրթիռի հետևանքով թեթև վիրավորվել են 1997 թվականին ծնված Գարլօ Արամ Ֆերմանյանը և նրա մայրը` Նաուալ Ապտօն:
