Վարչապետն աշխատանքից ազատել է
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալին պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արտաշես Նազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է վարչապետի որոշման մեջ:
