Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց, որ հնարավոր է՝ այսօր գումարվելիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կազմի հրաժարական լինի:
«Նիստը դեռ տեղի չի ունեցել, բայց, կարծում եմ, որ վարչությունն այսօր նիստ է անում հենց այդ տրամադրվածությամբ,որ այո, այս իրավիճակի պատասխանատվությունը գործող վարչությունը պետք է վերցնի իր վրա, առաջիկա մի ամսվա ընթացքում հրավիրի արտահերթ համաժողով, որի ժամանակ կարևոր քննարկվող թեմաներից մեկը պետք է լինի վարչության ընտրությունը,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա որոշում չէ, բայց գիշերվանից քննարկումների մեջ են, և վարչությունն այդ տրամադրվածությունն ունի:
Նա նշեց, որ ինքն այդ տրամադրվածության հետ համաձայն է: «Ես կարծում եմ, որ, ի վերջո, մենք կարող ենք վերցնել մեզ վրա պատասխանատվությունը․կարող ենք ասել, որ ընտրակաշառք բաժանեցին և այլն, և այլն, եթե անգամ այդ բոլորը կան, դրանք չեն փոխում ընտրատուփի մեջ մեզ քվեարկողների թիվը»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք նոր վարչությունում ինքը կլինի՞, Փաշինյանը պատասխանեց․«Դա դեռ կտեսնենք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահի դրությամբ իրենց կուսակցությունը կանգնած է «ռեստարտ» անելու, նոր էջից սկսելու անհրաժեշտության առաջ: «Նոր էջում՝ ով որտեղ կլինի, ինչ կարգավիճակում կլինի, առաջիկայում կտեսնենք»,- ասաց նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը