Արթուր Աբրահամը հնարավոր է ռևանշ անցկացնի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող է ռեւանշ մենամարտ անցկացնել բրիտանացի Մարտին Մյուրեի հետ: Մենամարտը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 12-ին Մոնտե Կարլոյում,- հաղորդում է «Bild»-ը: Սպասվում է, որ այս զույգի հաղթողն իրավունք կստանա Գիլբերտո Ռամերեսի հետ մենամարտել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար: 2015 թվականի նոյեմբերին կայացած Աբրահամի ու Մյուրեի միջեւ առաջին մենամարտում հաղթել էր Արթուրը:
