Իրանի քաղաքացիներին Թուրքիա այցելությունների ժամանակ զգուշության կոչ են արել
Անկարայում Իրանի դեսպանատունը խորհուրդ է տվել իրանցիներին անվտանգության հատուկ միջոցներ պահպանել Թուրքիա այցելությունների ժամանակ:
«Թուրքիա այցելել պատրաստվող իրանցիները պետք է հեռու մնան զանգվածային հավաքներից և չհայտնվեն ոչ անվտանգ վայրերում»,- ասված է երկուշաբթի Իրանի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունում:
