ԲՀԿ-ն Գյումրիում կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ
«Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրությունների արդյունքից գոհ ենք: Ճիշտ է՝ մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք, էնտեղ ավագանի կունենանք, բայց, դա մեր թեկնածուի եւ տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հարցին, թե հնարավոր է ԲՀԿ-ն Գյումրիում դաշինք կազմի ՀՀԿ-ի հետ, Միքայել Մելքումյանն ասաց, թե բացառված է: Մենք արդեն բողոքարկել ենք, մի շարք քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիա ենք անում, քաղաքականությունը չի սիրում եթե-ներ, ՀՀԿ-ի հետ չենք կազմելու որեւէ կոալիցիա: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
