«ԲՈՀ-ում կաշառակերությունը վերացել է».Սամվել Խուդոյան. տեսանյութ
«Հայաստանում հոգեբանական մի շարք գիտություններ զարգացած չեն: Օրինակ՝ ռազմական հոգեբանությունը, որն այդքան անհրաժեշտ է պատերազմական իրավիճակում, զոոհոգեբանություն, նեյրոհոգեբանություն, տնտեսական հոգեբանություն, հոգելեզվաբանություն, արվեստի հոգեբանություն. այս ոլորտներում գոնե մեկ թեկնածու չունենք»,-այս մասին Հայելի ակումբում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հավելելով, որ այդ ոլորտներում գրանցված բացթողումները կապված են նրանով,որ մինչ Խորհրդային միության փլուզումը այդ գիտության ճյուղերը ֆինանսավորվել են,սակայն դրանից հետո դա վերացավ:Պարոն Խուդոյանը կարծիք հայտնեց,որ հնարավոր է լուծում գտնել մեր Սփյուռքի միջոցով: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
