Սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին. Մամիկոն Ասլանյան
Վանաձորում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ–ի տարած հաղթանակին՝ նշելով, որ այն նվիրում է յուրաքանչյուր վանաձորցու։ «Մեր հաջողությունը նվիրում եմ յուրաքանչյուր վանաձորցու,առաջին հերթին այն համաքաղաքացիներիս, ովքեր մեզ վստահեցին։ Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին։ Հավատացած եղեք՝ ես տարբերակում չեմ դնելու վանաձորցիների միջև։ Ես կլինեմ բոլորիդ քաղաքապետը!!!»,– գրել է նա։
