Պուտինը կայցելի Ղազախստան
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կայցելի Աստանա, որտեղ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի հետ կքննարկի փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: «Հոկտեմբերի 4-ին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղազախստան : Պուտինը և Նազարբաևը երկկողմ բանակցություններ կվարեն, որոնց ընթացքում կքննարկվեն ռուս-ղազախական հարաբերությունների և Եվրասիական տնտեսական միության ու այլ տարածաշրջանային միավորումների շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության արդի հարցերը:Հանդիպման ավարտին նախագահները հանդես կգան երկու երկրների խոշոր ձեռնարկատերերի մասնակցությամբ անցկացվող Ռուս-ղազախական գործարար համաժողովում։ Այնուհետև նրանք կմասնակցեն Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 13-րդ համաժողովին»,- ասված է հաղորդագրությունում:
