Վազգեն Խաչիկյանի եղբայրը վերընտրվեց
Լոռու մարզի Ախթալա քաղաքում կրկին քաղաքապետ է ընտրվել համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը, ով ստացել է 643 ձայն: Առաջադրված մյուս երկու թեկնածուներն էին նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, ով ստացել է 469 քվե և «Ախթալա արհեստակցական կազմակերպության» նախագահ, ՀԱԿ անդամ, ինքնաառաջադրված Սասուն Վարդումյանը, ով ստացել է 111 քվե: Հայկազ Խաչիկյանը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման գործով դատապարտված ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրն է:
