Որքան մանդատ կստանան հաղթող ուժերը Գյուրիում
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ,/Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46 092 է կամ ընտրողների 36.59 %-ը/ 6 տոկոսի շեմը հաղթահարել եւ ավագանի կազմելու հնարավորություն են ստացել «Բալասանյան դաշինքը» (34.64 %), ԲՀԿ-ն (20.70%), «Հայկական վերածնունդը» (10.62%), ԳԱԼԱ կուսակցությունը (10.49 %): Այս պահի դությամբ «Բալասանյան դաշինքը» ստանալու է 14 կամ 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9, ԳԱԼԱ-ն՝ 4, «Հայկական վերածնունդը»՝ 4 կամ 5: Վերջնական արդյունքները կհրապարակվեն ընտրություններից 5 օր անց:
