ՀՀԿ-ական քաղաքապետը Մարտունիում պարտվել է
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՏԻՄ ընտրություններում 11 տարի գործող քաղաքապետը պարտվել է: ՀՀԿ կողմից առաջադրված Բագրատ Հարությունյանի օգտին քվեարկել է 2 493 մարտունեցի: Նրա միակ մրցակիցն անկուսակցական, ինքնաառաջադրված Արմեն Ավետիսյանն էր: Վերջինիս օգտին քվեարկել է 2 754 ընտրող: Ընտրելու իրավունք ունեցող 10 152 քաղաքացուց այստեղ ընտրություններին մասնակցել է 5 558 մարդ:
