Կապանում հաղթել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։ Քվեարկության արդյունքներով՝ հաղթել է գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ով ստացել է 8 702 ձայն։ Երկրորդ տեղում է դաշնակցական Արտուր Աթայանը, ով ստացել է 5 282 ձայն։ Նրան հաջորդում է ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանը, ով ստացել է 3 393 ձայնո։ Նշենք, որ Կապանում ընտրողների ընդհանուր թիվը 30 380 է, սակայն քվեարկությանը մասնակցել է 18 022 ընտրող։ Կապանում, ընդհանուր առմամբ, մարվել է 12 800 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել 519 քվեաթերթիկ։
