Կապանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները
Սյունիքի մարզի Կապան քաղաքը կշարունակի ղեկավարել ՀՀԿ-ական Կապանի գործող քաղաքապետը: Քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Աշոտ Հայրապետյանը երեկ կայացած ընտրություններում հավաքել է 8702 ձայն: ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արտուր Աթայանի օգտին քվեարկել է 5282 մարդ: Երրորդ թեկնածու, ինքնաառաջադրված Արթուր Մարտիրոսյանը ստացել է 3393 քվե:
