Ինչ արդյունքներ գրանցվեցին Արթիկում թեժ մրցակցությունից հետո
Ինչպես հայտնի է՝ երեկ Հայաստանի մի շարք վայրերում տեղի են ունեցել ավագանու անդամների և համայնքի ղեկավարի ընտրություններ: Ի թիվս այլ վայրերի, թեժ մրցակցություն է եղել նաև Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Այստեղ թեկնածուները երկուսն էին՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի կողմից սատարվող Մուշեղ Պետոյանը և ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Մխիթար Վարագյանը: Արթիկի քաղաքապետի ընտրություններ, նախնական տվյալներ՝ Մուշեղ Պետոյան՝ 3989 ձայն, Մխիթար Վարագյան՝ 4143 ձայն:
