Սևանի գործող քաղաքապետը պարտվեց
ԿԸՀ-ն հրապարակել երեկ ՀՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները: Ներկայացնենք, թե ինչպիսի պատկեր է գրանցվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Սևանի քաղաքապետի ընտրություններ՝ Հրապարակված նախնական արդյունքներով երեկ կայացած Սևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Սարգիս Մուրադյանը: Սարգիս Մուրադյան՝ 6671 ձայն Ռուդիկ Ղուկասյան՝ 3669 ձայն, Արա Սմբատյան՝ 1188 ձայն:
