Տղամարդու մուտքը ընտրատեղամաս իրարանցում առաջացրեց. տեսանյութ
Այսօր երեկոյան` 18.40-ին, Սեւանի 23/07 ընտրատեղամաս բերեցին մեկին, ով ոտքի վրա կանգնել չէր կարողանում: Այս տղամարդու մուտքը ընտրատեղամաս իրարանցում առաջացրեց: Ներկաներից ոմանք պնդում էին, թե այդ մարդը հիվանդ է, մնացածն էլ` թե հարբած է: Որքան էլ անհասկանալի էր այդ մարդու ընտրելու մեծ ցանկությունը, այնուամենայնիվ նա կատարեց իր ընտրությունը, ապա ոստիկանի եւ եղբոր ուղեկցությամբ լքեց ընտրատեղամասը։ Մանրամասները՝ Հրապարակ-ի տեսանյութում։
