Ահազանգեր են ստացվել գումար բաժանելու մասին . Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն, ում եղբայրն առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու,լրագրողների հետ զրույցում նշեց,որ Վանաձորում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ակտիվացել են երեկոյան 18:00-ից հետո:
«Ահազանգեր են ստացվել գումար բաժանելու վերաբերյալ, քվեաթերթիկը հեռախոսով նկարելու դեպքերն են շատացել: Թե ինչքանով կարող է այս ամենը ազդել ընտրությունների արդյունքների վրա, չեմ կարող այս պահին կանխատեսել:Նախորդ ընտրություններին քվեարկել է 44 հազար մարդ, հիմա արդեն իսկ 36 հազար մարդ 18:00-ի դրությամբ քվեարկել է»,- նշեց նա:
