Վանաձորում քվեարկության արդյունքները ժամը 21-ի դրությամբ
Վանաձոր քաղաքում ընթանում է ավագանու անդամների ընտրությունների ձայների հաշվարկը: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թողարկած real-elections.com կայքի տվյալներով, որտեղ ընտրությունների արդյունքները հրապարակվում են իրական ժամանակում, ժամը 21-ի դրությամբ ՀՀԿ-ն ունի 1009 ձայն, Լուսավոր Հայաստանը` 957, Հայկական վերածնունդը` 342 ձայն: 4-րդ և 5-րդ տեղերում 219 և 192 ձայնով զբաղեցնում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:
