Դիտորդական առաքելության արձանագրած խախտումները Վանաձորում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների ընթացիկ զեկույցը՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 12.00 -16.00-ի դրությամբ Անընդհատ թարմացվում էԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ ընտրատարածքներ թիվ 30, 34ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն  է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և  թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում:Դիտորդական առաքելությունը բաղկացած է 200 դիտորդից՝ համապատասխանաբար՝ 85 դիտորդ թիվ 30 ընտրատարածքում և 115 դիտորդ՝ թիվ 34 ընտրատարածքում:ԿԱՐԵՎՈՐԺամը 16:00-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքի՝ մեր կողմից դիտարկվող 34 տեղամասերում Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 38032 անձանցից քվեարկությանը մասնակցել են 17.746 ընտրող:Որոշ տեղամասերում մասնակիցների վերաբերյալ դիտորդների և հանձնաժողովի տվյալները տարբերվում են:Գրանցված ընտրողների թիվը Վանաձորում 96.548 է:Կուտակումներ, ընտրողների տեղափոխումԹիվ 30/58 - Սպիտակ գույնի 0544Լ պետհամարանիշի միկրոավտոբուսով ընտրողներ են տեղափոխել:Թիվ 30/14 - դիտորդը ահազանգել է, որ 0485Լ մակնիշի միկրոաավտոբուսը ընտրողներ է բերում տեղամաս:Թիվ 34/56 - Անընդհատ մեքենաներով մեծահասակներ են բերում ընտրատեղամաս:Թիվ 34/59 - Մի խումբ անձինք հայտնել են, որ իրենց մեքենաներով բերում են ընտրատեղամաս և ստիպում որպեսզի երկրորդ համարին ընտրեն:Քվեարկության գաղտնիության բացահայտումԹիվ 30/27 - Դիտորդի ներկայաթյամբ 2 ընտրող զանգահարել են ինչ-որ մեկին և տեղեկացրել, թե ում օգտին են քվեարկել:Այլ անձի փոխարեն քվեարկությունԹիվ 34/76 - Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:Թիվ 34/39 - Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:Թիվ 30/49 - Քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են են եղել: Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել քվեարկել:Քվեարկության կարգի այլ խախտումներԹիվ 30/56 - Ժամը 12-ից դիտորդի եւ հանձնաժողովի տրամադրած տվյալները մասնակցության տարբերվել են: Ժամը 14:00-ի դրությամբ մոտ 30 մասնակցի տարբերություն է եղել՝  410-440 հարաբերակցությամբ:Թիվ 30/27 - Քվեարկության խցիկից դատարկ ծրար է հայտնաբերվել:

Թիվ 30/55 - Կենսաչափական անձնագրով 2 տարբեր անձինք քվեարկել ենԹիվ 30/47 - Քաղաքացի է մոտեցել շրջիկ դիտորդին ու ասել, որ ընտրողները տեղամասից դուրս գալուց հետո մտնում են «Հայկական Վերածնունդ» կուսակցության շտաբ:Թիվ 30/16 - Դիտորդը հայտնել է, որ իր տեղամաս է եկել մի պատգամավոր և ասել, որ պետք է քվեախցիկի վրա առկա փոքրիկ պատուհանը բացել, որպեսզի երևա ընտրողը: Նախագահը հրաժարվել է կատարել պատգամավորի պահանջը:Թիվ 30/40 - Դիտորդը նշում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը քվեաթերթիկները նախապես առանձնացնում է ելունդներից՝ անկախ այն հանգամնքից ընտրող կա, թե ոչ: Մի քանի անգամ առաջարկել է հանձնաժողովի նախագահին, որ վերացնի խախտումը, բայց վերջինս անգործություն է ցուցաբերել: Փաստն արձանագրվել է գրանցամատյանում։Թիվ 34/81 - Դիտորդը հայտնում է, որ հանձնաժողովի անդամը թերթել է ընտրողների ցուցակները և հեռախոսի մեջ գրառումներ արել:Թիվ 34/33 - Վստահված անձը տվյալներ է դուրս գրում ընտրողների ցուցակից:Թիվ 34/33 - Վստահված անձը շարունակում է ապօրինաբար տվյալներ դուրս հանել ընտրողների ցուցակից, ինչպես նաև տեղամասի մոտակայքում է գտնվում թեկնածուն, որն ազդեցություն է գործում ընտրողների վրա:Թիվ 34/27 - Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:Թիվ 34/33 - Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:Թիվ  34/65 - Ընտրական տեղամասի միջանցքում՝ ընտրողների ցուցակների մոտ, շուրջ 3 ժամ անհայտ անձը հետևում է ընտրողներին:Թիվ  34/13 - Ընտրողը հայտնել է, որ կնիքի թանաքը ցնդում է:Թիվ 34/64 - Տեղամասում գտնվում է Արմեն Գաբրիելյանը՝ Գործարար կուսակցության վստահված անձը, որը քաշքշել է Բալասանյան դաշինքի վստահված անձին, խաթարվել է ընտրությունների բնականոն ընթացքը:Թիվ 34/72 - Ընտրող Մկրտիչ Հակոբի Հովհաննիսյանը քվեարկել է վարորդական վկայականով:Թիվ  30/50 - Ընտրատեղամաս նույն մեքենաները պարբերաբար քաղաքացիների են բերում և տանում:Թիվ  30/20 - Քաղաքացու անուն-ազգանունը առկա չէ ընտրողների ցուցակում: Վերջինս փոխել է հաշվառման հասցեն 2 ամիս առաջ:Թիվ  30/16 - Առկա խախտումների վերաբերյալ հանձնաժողովի նախագահը անգործություն է ցուցաբերում:Թիվ  30/19 - Հանձնաժողովի անդամը դուրս է եկել ընտրատարածքից և իր հետ տարել է անհատական կնիքը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am