Ո՞ւմ եք համարձակվել «զգուշացնել»

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։ Նա ամերիկյան առաջատար վերլուծաբաններին ներկայացրել է ապրիլին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը, ներկայացրել բանակցային գործընթացի առաջմղման շարունակելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերը: Իսկ սեպտեմբերի 28-ին Նալբանդյանը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյոք կարգավորումը տեսանելի է» խորագրով ելույթ ունեցավ հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Նա պատմել է, որ ապրիլին Ադրբեջանը նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի օգտագործմամբ, որն ուղեկցվեց նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչպիսիք են՝ քաղաքացիական բնակավայրերի առանց խտրականության գնդակոծումը, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումը, դիակների խոշտանգումը: Բոլոր կողմերից հարյուրավոր զոհերի հանգեցրած նմանօրինակ գործողությունները, բնականաբար, լրջորեն խաթարել են բանակցային գործընթացը: Նա նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է 1994-95թթ. զինադադարի համաձայնագրերը: «Բաքուն, բանակցային գործընթացում լրջորեն ներգրավվելու փոխարեն, ջանքերը կենտրոնացրել է իր ռազմական կարողությունների հզորացման վրա` պատրանք ունենալով, զենքի սպառնալիքի հիման վրա բանակցություններ վարել: Սա զենքի սպառնալիքի ներքո տարվող բանակցությունների հստակ օրինակ է: 2015 թ.-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 4.8 միլիարդ դոլար` 30 անգամ ավելի, քան 2003թ.-ին, երբ Իլհամ Ալիևը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց իր հորը: Մենք զգուշացրել էինք. եթե զենքն առկա է, ապա այն անպայման կրակելու է: Եվ այդ զենքը բազմիցս է կրակել, ամենավերջին օրինակը, ինչպես նշեցի, այս տարվա ապրիլին էր»: Նալբանդյանի անհասցե արձանագրումը, թե` «մենք զգուշացրել էինք. եթե զենքն առկա է, ապա այն անպայման կրակելու է», չափազանց կարևոր արձանագրում է իհարկե: Բայց հարց է առաջացնում` ո՞ւմ է երբևէ զգուշացրել Նալբանդյանը: Ռուսաստանի՞ն, որը մի քանի միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին... Իհարկե` ոչ: Այդ դեպքում` ո՞ւմ, արևմտյան երկրների՞ն ու մյուս երկու միջնորդների՞ն` ԱՄՆ-ի՞ն ու Ֆրանսիայի՞ն, որոնք հարձակողական զենք չեն վաճառում Ադրբեջանին: Հենց Նալբանդյանն էր, որ ամիսներ առաջ արդարացնում էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի պայմանագրերը` դրանք համարելով նորմալ բիզնես: Հիմա` հարց է առաջանում, ամերիկաներում, ո՞ւմ է փորձում համոզել Նալբանդյանը, թե Հայաստանի իշխանությունները «զգուշացնում էին»... Եթե ՀՀ իշխանություններում կան ներկայացուցիչներ, որոնք կարող է նույնիսկ համարձակվեն «զգուշացնել», դա վստահաբար Նալբանդյանի չէր լինի: Նալբանդյանը բացառապես Մոսկվայի ցուցումները լսելու ու դրանք անշեղորեն իրագործելու համար է աշխատում, և երբեք հարկ չի համարել պարզաբանումներ ստանալ Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների առիթով, երբ նշում էին, որ շարունակելու են զինել Ադրբեջանին: Անգամ` ապրիլյան պատերազմից հետո: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am