Վաշինգտոնի բացահայտումը` Ղարաբաղում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում մասնակցել է «Ատլանտիկ» շաբաթաթերթի ու Ասպենի գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպած 8-րդ տարեկան ֆորումին: Իր ելույթում Քերին անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Նա կարծիք է հայտնել, որ դեռ պայմաններ չեն ստեղծվել այդ հակամարտության կարգավորման համար: Նրա խոսքով՝ այսօրվա աշխարհում կան մի շարք սառեցված հակամարտություններ, որոնց թվում է նաև Ղարաբաղյան հակամարտությունը: Այդ հակամարտության կարգավորման համար ներկայումս չի նկատվում հնարավորություն, ինչի պատճառն առաջին հերթին այն է, որ առաջնորդները պատրաստ չեն դրան: Պաշտոնական Վաշինգտոնը ապրիլյան պատերազմից վեց ամիս անց, փաստացի, արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսանելի չէ այս պահին, ավելին, Միացյալ Նահանգները նաև ամրագրում է պատճառը` «ղեկավարները պատրաստ չեն»: Դիվանագիտական լեզվից, եթե անցնենք ավելի պարզ վերածնմանը, ապա` նախ պետք է նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետությունները երբեք չեն մատնանշել այս կամ այն խնդրում մեկ կողմին` մեղավորներին, պահպանելով հավասարակշռություն: Բայց սա այն դեպքն է, երբ պարզ է, թե ԱՄՆ-ն ինչ նկատի ունի: Ապրիլյան պատերազմը սանձազերծել է Ալիևը, դա գիտեն` ԵԱՀԿ Մինսկի խմբում: Թե քառօրյա պատերազմից հետո, և թե դրանից առաջ մշտապես Ալիևն է մերժել վստահության մթնոլորտի ստեղծման բոլոր առաջարկները` դիպուկահարներին առաջնագծից հետ քաշելու առաջարկից սկսած` մինչև վերջերս սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառումը: Ալիևն է, որ երբեք չի խոսել փոխզիջումների մասին: Ադրբեջանի հասարակությանը նա սնել է` «ամեն ինչ, կամ պատերազմ» քարոզչությամբ և իր «անպարտելի բանակի»  մասին շարունակական միֆերով: Ալիևն է հետևողական հայատյացության քարոզով` հայերի հետ հնարավոր երկխոսության հնարավորությունները վերացրել ու ապացուցել մի անհերքելի փաստ` Ղարաբաղը երբեք չի կարող է դառնալ Ադրբեջանի մաս: Սա Ալիևն է իր գործելաոճով ապացուցել: Հետևաբար, պաշտոնական Վաշինգտոնի կողմից արձանագրումը, որ` «ղեկավարները պատրաստ չեն» լուծման, նշանակում է, որ բոլորը հասկացել են մեկ բան` Ալիևը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների: Սա նոր իրավիճակ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Պաշտոնական Երևանը վերջերս էլ խոսել է Մադրիդյան սկզբունքներում հայկական կողմի զիջումների վերանայման մասին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան կողմն էլ արձանագրել է այն անելանելի վիճակը, որում գտնվում է ղարաբաղյան բանակցային գործընթացը: Թամար Բագրատունի

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am