Շշմելու չափ անտեղյակ

  Որ Հայաստանում շարքային քաղաքացիներս ու պաշտոնյաները բոլորովին տարբեր իրականություններում ենք ապրում ու <<վերեւները>>  անտեղյակ են  <<ներքեւներից>>, նրանց խնդիրներից ու մտահոգություններից, հոգսերից ,  դարդ ու ցավից, ապացուցել են իրենք՝ պաշտոնյաները: Եւս մի ապացույց ՀՀ նախագահի խորհրդական, Ռուսաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի կողմից: Հայ-Ռուսական Անկախ Տեղեկատվական Կենտրոնի փոխանցմամբ Ռուսական «Մոսկովսկի Էքսպրեսս» պարբերականի թղթակից Անդրեյ Սմիրնովը Երևանում բախվել է աննախադեպ հակառուսական տրամադրությունների: Այս մասին նա գրել է «Հակառուսական տրամադրություններ Հայաստանում. ժողովուրդը հաստատում է, նախագահի խորհրդականը՝ հերքում ակնարկում: Երևանյան փողոցներում Սմիրնովին հանդիպած զրուցակիցների մեծ մասը կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ ընդհուպ մինչև ռազմաբազի դուրսբերման կոչերի: Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն էլ կարծում է, թե հակառուսական տրամադրություններ Հայաստանում չկան առհասարակ:«Ես չգիտեմ՝ ում եք դուք մոտեցել փողոցներում, բայց նման բան Հայաստանում չկա: Որոշ մարդիկ ենթադրություններ են անում վտանգավոր և չստուգված տեղեկությունների հիման վրա: …Հայաստանցիները սիրում են բոլորին մեղադրել, բացի իրենցից:Հայկական բանակի փամփուշտները ռուսական են, գազը ռուսական է, երկաթուղին ռուսական է, հեռահաղորդակցությունները ռուսական են: Ո՞վ է դրանում մեղավոր: Ռուսաստա՞նը: Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, և արտերկիր չվերթների մեծ մասն իրականացվում է Ռուսաստանի միջոցով: Ռուսաստա՞նն է փակել «Արմավիան»,- հարց  է տվել Սմբատյանը՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստան այլևս առաջվանը չէ, և պետք է նորովի կառուցել հարաբերությունները՝ այլևս հանդես չգալով «տվե՛ք մեզ ինչ որ բան» կերպարով: Սմբատյանի անտեղյակության առիթով կարելի է մինչեւ անգամ ապուշ կտրել՝ ինչպե՞ս կարելի է ապրել մի երկրում ու այսչափ կտրված լինել ժողովրդից, ժողովրդական տրամադրություններից:Պնդել, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան: Կարելի՞ է հարազատաբար հետաքրքրվել Սմբատյանից,հոսանքի թանկացման առիթով  էլեկտրիկ Երեւանի բողոքն ո՞ւմ դեմ էր , միթե ռուսական ընկերության քաղաքականության դեմ չէին  օրերով փողոցներում քնում ՀՀ շարքայինները,մի՞թե ցույցերը չտվեցին իրենց արդյունքը և ի վերջո կառավարությունը հայտարարեց սակագնի բարձրացումը սառեցնելու և գնի բարձրացման հիմնավորվածությունն ուսումնասիրող միջազգային աուդիտ անցկացնելու մասին: Իսկ ռուսական ընկերությունը հայտարարեց ՀԷՑ-ի բաժնետոմսերը օտարելու մասին: Դրանք անցան ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին: Հակառուսակա՞ն չեն Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինվոր Պերմյակովի ոճրագործությունից հետո հասարակության մեջ հրահրված տրամադրությունները: Ինչպե՞ս կարելի է Ռուսաստանի դեմ չտրամադրվել, երբ այդ երկրի շարքային հաղորդավարը կարող է գալ  այստեղ, մեր  օրենսդիր մարմնում դասեր  տալ պատգամավորներին, քանի որ իրեն հանդիպած տաքսիստը  ռուսերենի ոչ փայլուն իմացությամբ է աչքի ընկել ու մինչեւ հոգու խորքը վիրավորել այդ էմիսարին, սա էլ կարող է հանգիստ մատ թափ տալ ու հորդորել ռուսերենը դարձնել երկրոդ պետական լեզու: Եւ ընդհանրապես ինչպե՞ս չտրամադրվել մի երկրի դեմ, որի ամբողջ քաղաքականությունը մեզ հետ կառուցվել է <<գույք պարտքի>>-ի դիմացի վրա, իսկ արդյունքում պետության կարեւորագույն կոմունիկացիաները զավթվել նրանց կողմից: Ավելորդ է խոսել ապրիլյան պատերազմից հետո բարձրացած հակառուսական հզոր ալիքի մասին, երբ հայտնի դարձավ մեր սահմանների դեմ դավադրության մասին, ու մենք մեր ցավի հետ մնացինք մենակ՝ 90-ականների զինտեխնիկայով, սա այն պարագայում, երբ հենց այդ օրերին ՌԴ բարձրաստիճանները հարեւան Ադրբեջանում հաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու Ադրբեջանին հզոր զենքեր վաճառելու հարցում: Յուրաքանչյուր հայ պարզապես չէր կարող այլ զգացումով լցվել Ռուսաստանի հանդեպ, քան ատելությունն էր: Այդ ատելությունը նաեւ դարձավ պատճառ, որ հուլիսին գրոհեցին ՊՊԾ գնդիր վրա: Միթե ատելություն չէր պատճառը, որ անկախության 25ամյակի առիթով ի տես ողջ հայության ռազմական շքերթում ջանացին ցուցադրել ռուսական հզոր զինտեխնիկա, ավերիչ Իսկանդեր,  նպատակով, որ մեղմվեն հակառուսական տրամադրությունները, հանրությունը տեսնի, որ ոչ միայն Ադրբեջանին, այլեւ մեզ էլ են զինում: Բայց երբ երկրիդ քաղաքականության ղեկին մարդիկ են,  որոնք հարեւանների հետ վասալային հարաբերություններից անդին պատկերացումներ չունեն, նույնիսկ հզոր Իսկանդերների ցուցադրությունն ի զորու չէ ոչինչ փոխել:Ռուսաստանում դեսպանության ժամանակ Սմբատյանի մոտեցումները եղել են հենց այդպիսին, այդպիսին են նաեւ հիմա,ու հենց այդ հոգեբանությամբ է Սմբատյանը նախատում, թե պետք չէ հանդես գալ  «տվե՛ք մեզ ինչ որ բան» կերպարով:Հարգելի, պարոն Սմբատյան, եթե իսկապես անտեղյակ եք, ապա չէր խանգարի իմանալ, որ մեզ ոչինչ հենց այնպես չի տրվել ու ցանկացած բանի համար Ռուսաստանին մենք թանկ ենք վճարել: Անի Սահակյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am