Վանաձորում քվեարկեց ՔՊ թեկնածու Արամ Խաչատրյանը
Վանաձորում քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը: Լրագրողների հետ զրույցում նա խոսեց կուտակումների մասին․ – «Տարոն 2», «Դիմաց» թաղամասերում կուտակումներ կան: Եթե փաստենք, կարողանանք ապացուցել, որ դա հանրապետականներն ենք, ուրեմն [իշխանությունն աշխատում է հին մեթոդներով], էդպես է, բայց ես էս պահին տեղեկություն չունեմ, որ կուսակցության համար են էդ կուտակումները տեղի ունենում»:
