Չեն եղել կոնֆլիկտներ, եղել են քաղաքական գնահատականներ. Վանաձորում ՔՊ թեկնածուն քվեարկեց
Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը քիչ առաջ քվեարկեց 30/35 ընտրատեղամասում։ «Քվեարկեցի հանուն նոր Վանաձորի, նոր կյանքի, հանուն մեր երեխաների վաղվա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանը՝ նշելով, որ լավ արդյունք է կանխատեսում։ Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, ՔՊ-ի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջեւ եղած կոնֆլիկտին՝ Արամ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ «չեն եղել կոնֆլիկտներ, եղել են քաղաքական գնահատականներ»։ Ըստ նրա՝ արդեն խախտումներ են արձանագրել. «Մարդը փորձել է նկարահանել իր քվեաթերթիկը։ Կա դեպք, որ գրանցում չի ունեցել ու քվեարկել է։ Որոշ տեղամասերում էլ կուտակումներ կան»։
