Ահազանգ. Գյումրիում քաղաքացի է մահացել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևակի փողոցի շենքերից մեկում քաղաքացին մնացել է ինքնաշեն վերելակի ճաղերի և պատի արանքում, ինչի հետևանքով մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
