Գյումրիում լարված է. «Կամերան կբերեմ բերանդդ կկոխեմ,հանրապետական, սաղ կյանքդ խալտուրա էրեցիր»
Գյումրու 34/68 եւ 34/66 ընտրատեղամասերում, որտեղ եղանք մենք , անվերհսկելի իրավիճակ էր: 34/68 ընտրատեղամասում Համախմբում կուսակցության անդամը՝ «Հըբու» մականունով, մեր աչքի առաջ, հանձնաժողովի նախագահ Անահիտ Խաչատրյանի վրա հարձակվելով՝ բղավեց. «Կամերան կբերեմ բերանդդ կկոխեմ,հանրապետական, սաղ կյանքդ խալտուրա էրեցիր»: Նույն ընտրատեղամասում դիտորդի կարծիքով՝ վստահված անձը հեռախոսով արձանագրում է ընտրությանը մասնակցող քաղաքացիներին տրվող քվեաթերթիկները, նրանց անուն ազգանունները: Բալասանյանի վստահված անձն էլ իր հերթին դժգոհեց. «Իմ նկատմամբ կողմնապահ վերաբերմունք են ցույցաբերում, խնդրում եմ արձանագրեք սա»:
