Բալասանյանը տեղյա՞կ չէ, որ ընտրակաշառք են բաժանում
Քիչ առաջ Գյումրու 34/74 ընտրատեղամասում քվեարկեց Գյումրու գործող քաղաքապետ, «Բալասանյան դաշինքի» ցուցակը գլխավորող թեկնածու Սամվել Բալասանյանը: Նա լրագրողների այն դիտարկմանը, թե արդեն իսկ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր կան, ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի: «Եթե էդպիսի բան կա, անմիջապես դիմեք ներքին գործեր»,- ասաց նա: «Մենք այսօր որեւէ խնդիր չունենք, որ որեւէ ընտրախախտում անենք: Ես հորդորել եմ տասը կուսակցություններին, որ որեւէ ընտրախախտում չլինի, եւ լինեն բաց, թափանցիկ եւ արդար ընտրություններ»,- այսօր` հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանը` հորդորելով նման դեպքեր արձանագրելուն պես դիմել իրավապահ մարմիններին:
