«Խնդրում եմ շահարկման թեմա չդարձնել տեղի ունեցածը». Վարդևան Գրիգորյան
Գյումրու 34/39 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Վարդևան Գրիգորյանը, նա եկել էր ընտրության իր թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընտրություններն անցնում են խաղաղ, և իրեն ընտրախախտումների հետ կապված ահազանգեր չեն եղել: Լրագրողների հետ զրույցում Վարդեւան Գրիգորյանը խնդրում է որդու հետ տեղի ունեցած դեպքը չկապել ընտրությունների հետ. «Խնդրում եմ շահարկման թեմա չդարձնել տեղի ունեցածը»:
