Հռոմի Պապը Բաքվում է
Քիչ առաջ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Բաքվի միջազգային օդանավակայան: Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յակուբ Էյուբովը: Այցելությունը Արդբեջան Պապը կսկսի Բաքվի Սուրբ Աստվածամոր կաթոլիկ եկեղեցում մատուցվելիք Սուրբ Պատարագից: Օրվա երկրորդ կեսին Նորին Սրբությունը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ դեմ առ դեմ ձեւաչափով, ապա արդեն Հեյդար Ալիեւի կենտրոնում Ֆրանցիսկոս Պապն ու Իլհամ Ալիեւը ելույթ կունենան պետական ավագանու, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների եւ հյուրերի առաջ, իսկ երեկոյան Պապը կհանդիպի Արդբեջանի հոգեւոր առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ:
