«ԳԱԼԱ»-ի ներկայացուցիչը շտապում էր ոստիկանություն՝ «կարուսելի» կասկածանքով հաղորդում ներկայացնելու
Գյումրիում տեղամասերից դուրս կուսակցությունների գրասենյակների մոտ բավական աշխուժություն է նկատվում: «Գալա» կուսակցության ներկայացուցիչը շտապում էր ոստիկանություն, որպիսի հաղորդում ներկայացնի: Նա ոստիկան էր հրավիրել և պնդում էր, թե «Գյումրեցու ոգի» կուսակցության նախընտրական շտաբի դիմաց մարդանց են բերում և ցուցակներով փորձում «կարուսել» կազմակերպել: «ԳԱԼԱ» կուսակցության անդամ նշեց, որ իրենց ներկայացուցիչը ցուցակ էր նկատել ինչ-որ անձի մոտ: «Մարդիկ էր բերում ընտրում, կարևոր ցուցակ էր բռնել։ Հիմա մեր ներկայացուցիչը ոստիկանության բաժնում է, հաղորդում է ներկայացնում: Կասկածում է, որ մարդկանց բերում են կարուսել անելու»,-ասաց նա:
