Վանաձորում ժամը 10:00-ի դրությամբ ընտրություն է կատարել 2127 քաղաքացի
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 377 համայնքներում: Այդ համայնքներից ամենախոշորներում՝ Գյումրիում եւ Վանաձորում ավագանի են ընտրում:
Համաձայն real-elections.com-ի տվյալների Վանաձորում ժամը 10:00-ի դրությամբ ընտրություն է կատարել 2127 քաղաքացի, իսկ Գյումրիում՝ 2055:

