ՀՀ 377 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են
Այսօր` հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 837 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ըստ ներքաղաքական վերլուծաբանների` հոկտեմբերի 2–ի ՏԻՄ ընտրությունները կարող են 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ լրջագույն ստուգատես դառնալ Հայաստանի քաղաքական ուժերի համար:
