Գագիկ Բեգլարյանը «թռել է» վիշտը թոթափելու
Նոր կառավարությունը հիմնականում արդեն ձեւավորվեց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Վահան Մարտիրոսյանը նշանակվեց տրանսպորտի և կապի նախարար: Գագիկ Բեգլարյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին: Հայտնի է ,որ այդ պաշտոնանկությունը տեղի ունեցավ արդեն նախկին նախարարի որդու հարսանիքից հետո,որին մասնակցեց իշխանական գրեթե ողջ էլիտան: Մեզ հայտնի է դարձել,որ Գագիկ Բեգլարյանը պաշտոնանկությունից երկու օր հետո մեկնել է Եվրոպա և մինչ այսօր դեռ չի վերադարձել: Կարելի է ենթադրել,որ նախկին նախարարն այդ քայլին դիմել է ավելորդ հարցերից ու հանդիպումներից խուսափելու համար:
