ՀՀԿ-ին լուրջ քննություն է սպասվում

Մեկ օրից Հայաստանի մի քանի խոշոր քաղաքներում եւ բազմաթիվ գյուղերում տեղի կունենան համայնքային ընտրություններ։ Այս ընտրությունները ուշագրավ են եւ իշխանության, եւ ընդդիմության համար, վերջինիս համար ՏԻՄ ընտրությունները քննություն են լինելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Երեւալու է բոլորի շանսերը, որից ընդդիմադիրները հետեւություններ կանեն, կամ չեն անի։ Իսկ ամենակարեւորը պարզ է դառնալու իշխանությունների դիրքորոշումը։ Վերջին երկու շաբաթների ընթացքում, ինչպես հայտնի է երկրում իրավիճակ է փոխվել, փոխվել է վարչապետը, կառավարության կազմն է նորացվել, եւ այստեղ տեղ են գտել այսպես կոչված չվարկաբեկված մարդիկ։ Հին կառավարության օլիգարխ նախարարները թոշակի են ուղարկվել, իսկ ՀՀԿ-ականները հավակնոտ հայտարարություններ են անում, որ նոր ժամանակներ ենք թեւակոխել ու կադրային փոփոխությունների ժամանակ շեշտադրվելու է անձի պրոֆեսիոնալիզմը։ Իշխանական քարոզչամեքենան էլ այս ամենը ներկայացնում է մի լույսի ներքո, թե իբր ՀՀԿ-ն հասկանում է, որ այսպես շարունակելու ռեսուրս չունի, որ երկրում ծայրահեղ ծանր իրավիճակ է, հետեւաբար պետք է փոխվել ու այդ փոփոխությունների մեկնարկը տալ կառավարությունից։ Հոկտեմբերի 2-ին, ինչպես ասացինք, ՀՀ մի շարք խոշոր քաղաքներում ընտրություններ են սպասվում, հիմա էլ երեւում է, որ իշխանական թեկնածուները կենաց մահու պայքար են մղում վերընտրվելու համար։ Օրինակ Գյումրիում Սամվել Բալասանյանն ըստ մրցակից ընդդիմադիրների պնդումների՝ անցել է բացահայտ ընտրակաշառք բաժանելու, ակնոցներ է բաժանում գյումրեցիներին։ Հայաստանի հայրաքաղաքում որպես կանոն բոլոր ընտրություններն անակնկալ ելք են ունեցել, ընդդիմադիր Գյումրիում հակառակ իշխանության ջանքերի, քիչ բացառություններով հաղթել են ընդդիմադիրները։ Այս ընտրություններին ներկայացված է քաղաքական ողջ ներկապնակը, խորհրդարանում ներկայացված ընդդիմադիրները եւ ոչ միայն։ Վանաձորում եւս թեժ է լինելու, անցած խորհրդարանական ընտրություններին այստեղ եւս անակնկալ գրանցվեց, անկուսակցական Էդմոն Մարուքյանը մեծամասնական կարգով հաղթեց ՀՀԿ-ի թեկնածու Վիկտոր Դալլաքյանին։ Կապանում, Սիսիանում էլ է հետաքրքիր՝ առանց մրցակցության ընտրություններ չեն լինելու, գրեթե բոլոր մեծ քաղաքներում ընդդիմության թեկնածուներ են առաջադրվել։ Կան, իհարկե, համայնքներ, որտեղ չնայած ընդդիմադիրների բացակայության, այդուհանդերձ մրցակցային ընտրություններ են լինելու։ Օրինակ Արթիկում եւ Սեւանում։ Առաջինում ՀՀԿ-ի թեկնածուն նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետորայնն է, որը պայքարելու է ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի հետ։ Այս երկու կլանների միջեւ բոլոր ժամանակներում թեժ մրցակցություն է եղել ինչպես քաղաքապետի, այնպես էլ պատգամավորական մանդատի համար։ Դե, իսկ Սեւանում սպասվում են մարտեր առանց կանոնների։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ամբողջ ՀՀԿ-ին հանել է գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի դեմ, այստեղ ՀՀԿ-ն պաշտպանում է անկուսակցական Սարգիս Մուրադյանին։ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Ուդոն դարձել է իշխանության համար անցանկալի անձ, մարզպետ Գրիգորյանն էլ, ըստ մամուլի, պատվի հարց է համարել նրա հեռացումը։ Այսպիսով՝ նախընտրական խլրտոցներն արդեն իսկ ցույց տվեցին, որ բոլոր մեծ քաղաքներում պայքարը լինելու է անողոք ու թեժ։ Ինչպե՞ս կանցկացնի իշխանությունը այդ ընտրությունները, հին ու բարի մեթոդներո՞վ, թաղային հեղինակությունների միջամտությամբ, թե բոլորովին նոր որակ կբերվի այս ընտրություններին, պարզ կդառնա մի քանի օրից։ Մի բան պարզ է, որ այս ընտրությունները քննություն են լինելու ՀՀԿ-ի համար, դրանից հետո նոր միայն կարելի է հավատալ ՀՀԿ-ի փոխվելու մասին ամպագոռգոռ հայտարարություններին։ Եթե իշխանությունը հավատարիմ մնա իր սկզբունքներին ու ընտրություններն անցնեն հին ձեռագրով, կնշանակի կադրային այս փոփոխությունները սոսկ թոզփչոցի են, դիվիդենտների հավաքագրում 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար։ Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am