Հովիկ Աբրահամյանը առաջին անգամ ներկայացել է
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացնելուց գրեթե անմիջապես հետո մեկնել էր Դուբայ: Վերադառնալուց հետո որևէ հրապարակային միջոցառման կամ հանդիպման վերջինիս չեն նկատել: Մեր ունեցած տեղեկություններով նա առաջին անգամ ներկայացել է ՀՀԿ գրասենյակ և մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին:Այս հանգամանքը նունիսկ առաջացրել է որոշ մարդկանց զարմանքը: Մեզ հայտնի է դարձել, որ նա կարճ հանդիպում և առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
