Անվտանգությունը մեր տարածաշրջանում առավել քան կարևոր է. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ-ում Պարոն նախագահող, Հարգելի գործընկերներ: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել երկու զեկուցողներին էլ՝ տիկին Ռեփսին և պարոն Կրուխտենին այն հսկայածավալ աշխատանքի համար, որն ընկած է որն ընկած է այսօր մեր դատին ու քննարկմանը ներկայացված զեկույցների հետևում: Այն ևս մեկ օրինակ է, որ Խորհրդարանը հետևողական է՝ մեր առանցքային արժեքների շուրջ բարձրաձայնելու այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կայուն կերպով երաշխավորված չեն Եվրոպայի խորհրդի ողջ տարածքում: Ակնհայտ է, որ գործուն քաղաքացիական հասարակության առկայությունը առանցքային է ժողովրդավարական պետության համար, իսկ ազատ արտահայտվելու, հավաքների ու միավորումներ կազմելու ազատության իրավունքը կենսական նշանակություն ունի քաղաքացիական հասարակության բնականոն գործառնության համար: Այս տեսակետից, հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու, իրավապաշտպանների վրա հարձակումներ գործելու, նրանց քաղաքական հետապնդման ենթարկելու կամ բանտարկելու աճող միտումները մի շարք երկրներում, մասնավորապես, մեր հարևան Ադրբեջանում, որը կարծես, մարդու իրավունքների եվրոպական քարտեզի վրա գնալով ավելի ընդլայնվող մի սև խոռոչի է նմանվում, առավել քան մտահոգիչ է: Զույգ զեկույցները հնարավոր լավագույն ձևով ցույց են տալիս այն վիճակը, որում գտնվում է ժողովրդավարությունը Ադրբեջանում՝ ՀԿ-ների գործունեության սահմանափակմանն ուղղված գնալով առավել ծանրացող օրենսդրական ու վարչական կանոնակարգումներ, քաղաքացիական հասարակության սերմերի ոչնչացմանն ուղղված շարունակական գործողություններ, քաղաքական շարժառիթներով պայմանավորված տասնյակ հեապնդումներ ու դատական գործեր, և բոլոր նրանց բանտարկություններ, ովքեր քննադատաբար են տրամադրված Ադրբեջանի իշխանությունների և Ալիևների ընտանիքի հանդեպ: Այստեղ՝ ժողովրդավարության այս տանը, շատերի համար կարող է անգամ զարմանալի թվալ օրենսդրական այն սահմանափակումները, որոնք պարտադրվում են Ադրբեջանում գործող քաղաքացիական հասարակության կառույցներին: Այսպես, որպեսզի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները իրենց տեղական գրասենյակն ունենան Ադրբեջանում, նրանց օրենսդրորեն պարտադրվում է համաձայնագիր կնքել Արդարադատության նախարարության հետ, որով պարտավորություն կստանձնեն <հարգել Ադրբեջանի ազգային բարոյական արժեքները> և <չներգրավվել քաղաքական քարոզչության մեջ>: Ակներև է, և զեկուցողները ճշմարտացիորեն դա արձանագրում են, որ հնարավոր չէ կոնկրետության մեջ մեկնաբանել այս դրույթները, որոնք իրականում, ական են, հիմք են՝ մեղադրելու բոլոր նրանց, ովքեր որևէ քննադատություն կկատարեն՝ ուղղված Ալիևի վարչախմբին: Միջազգային հեղինակավոր բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության ու մյուսների հետ մեծ աշխատանք են կատարել՝ սնուցելով քաղաքացիական հասարակության ծիլերը հեխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում,  մասնավորապես Ֆրիդոմ հաուսը, Հյուման րայթս ուոթչը, Ամնեսթի ինթերնեյշնլը, Թրանսթարենսի ինթերնեյշնլը և ուրիշները, Ադրբեջանի իշխանությունների և այստեղ՝ այս դահլիճում, մեր կողքին նստած ադրբեջանցի մեր գործընկերների կողմից մեղադրվում են երկակի չափանիշներով առաջնորդվելու մեջ, նման կեղծ հիմնավորումներով, փորձելով ապացուցել Ադրբեջանում վերջիններիս գործունեության կոշտ սահմանափակումների արդարացիությունը: Ավելին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կողմնապահորեն զրկված են հարյուր ութսուն եվրոն գերազանցող օտարերկրյա ֆինանսավորում ստանալու հնարավորությունից: Մի կողմ եմ թողնում Ալիևի ավտոկրատական վարչակարգի հանդեպ քննադատաբար տրամադրված հասարակական կազմակերպությունների գրանցումը մերժելու  արատավոր պրակտիկան: Գործընկերներ, Նայելով մեր տարածաշրջանին, կարող ենք ասել, որ այս զեկույցները վերաբերում են ոչ միայն ՀԿ-ների գործունեության անթույլատրելի սահմանափակումներին և հետապնդման ենթարկվող իրավապաշտպաններին, այլև՝ խաղաղության հեռանկարներին: Բացատրեմ, թե ինչ ի նկատի ունեմ: Տիրապետող գեբելսյան պետական քարոզչության պայմաններում, երբ աշխարհասփյուռ ողջ հայությունը հռչակված է որպես ադրբեջանցիների թշնամի, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հռչակված է որպես ազգային հերոս և մատաղ սերնդի համար վկայակոչվում է որպես լավ օրինակ, բոլոր նրանք, ովքեր խոսում, բարձրաձայնում են խաղաղության և դիվանագիտորեն բանակցված ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, որակվում և պիտակավորվում են իբրև <Ադրբեջանի ազգային դավաճաններ և Հայաստանի լրտեսներ>: Պետական քարոզչությունը նրանց բոլորին ներկայացնում է որպես ազգային դավաճաններ՝ թարմացնելով Ստալինի դաժան ժամանակների վերաբերյալ մեր բոլորի հիշողությունը: Ցավոք, ժամանակս չի հերիքի թվարկելու այդ բոլոր զոհերին: Մենք պետք է շատ շատ հասկանալի ուղերձ հղենք Նախագահ Ալիևին, մեր մայրցամաքի վերջին բռնակալներից մեկին, վերջ տալու իրավապաշտպանների, լրատվության միջոցների և իր ու իր ընտանիքի հանդեպ քննադատաբար տրամադրված անձանց հանդեպ գործադրվող համակարգված բռնաճնշումներին: Գործընկերներ, կրկին, մեր տարածաշրջանում ժողովրդավարությունն նշանակում է ավելին, քան ժողովրդավարությունը: Շնորհակալություն ուշադրության համար:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am