«Իսկանդերի» պատասխանը. միասին հրթիռներ են արտադրելու

Ադրբեջանը հրապարակել է 2017 թվականի իր պաշտպանական ծախսերը: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2017 թվականին Ադրբեջանը պաշտպանական ոլորտին կհատկացնի մոտ 1 միլիարդ դոլար: 2017 թվականի համար նախատեսված պետբյուջեի փաթեթում առաջարկվում է պաշտպանական ոլորտին հատկացնել 1.615.359.858 մանաթ (1 դոլարը համարժեք է 1.64 մանաթի): Minval.az-ն իր հերթին հայտնել է, որ 2017 թվականի պետբյուջեով Ադրբեջանի պաշտպանության ու ազգային անվտանգության ապահովման ծախսերի համար հատկացվելու է 2.9 միլիարդ մանաթ, ինչը 6.9 տոկոսով (187 միլիոն մանաթով) գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականի համար Ադրբեջանի պետբյուջեի հիմքում դրվել է մեկ բարել նավթի համար 40 դոլարի հաշվարկը: Չնայած նավթի գների անկման հետևանքով ֆինանսական բարդություններին` փաստորեն, Ալիևը շարունակում է մեծ ուշադրություն հատկացնել պաշտպանական ոլորտին: Ավելին, սեպտեմբերի 21-ին Երևանում ռազմական զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան, դեռ ինչպես երևում է, խորը նստվածք է թողելու Ադրբեջանի իշխանությունների գործելաոճում: Նրանք շարունակելու են մեծ քանակությամբ զենքի մատակարարումների վերաբերյալ նորանոր պայմանագրեր կնքել տարբեր պետությունների հետ և վստահաբար կարելի է ասել, որ Մոսկվայի հետ բանակցություններն այդ թվում են: Արդեն իսկ ուշագրավ տեղեկություններ են ի հայտ գալիս... Բաքուն ու Մոսկվան համատեղ կարտադրեն նոր սերնդի մարտավարական հրթիռներ: Պարզվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր՝ հայտնում է Azeri Defence ռազմական պարբերականը: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորման ու Ռուսաստանի «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները: Հուշագիրը ստորագրվել է Բաքվում ընթացող ADEX 2016 միջազգային երկրորդ ռազմական ցուցահանդեսի շրջանակներում: Կողմերը մտադիր են համատեղ արտադրել «օդ-օդ» և «օդ-երկիր» դասի նոր սերնդի մարտավարական հրթիռներ: Սա կարելի է համարել Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ պատասխանը` «Իսկանդերի» և զինատեսակների ցուցադրմանը` Երևանում սեպտեմբերի 21-ին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am