Թուրքիան Սիրիայի տարածք է մտցրել բանակային մեխանիզացված ստորաբաժանումներ, որոնք կառուցում են բետոնե պատեր և փորում խրամատներ, ինչպես նաև շարունակում են օգնել ահաբեկիչներին: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հասցեագրված նամակում հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով ժամանակավոր հավատարմատար Մունզեր Մունզերը՝ փոխանցում է TASS-ը:
Դիվանագետի խոսքով՝ 2015 թվականի դեկտեմբերից Թուրքիայի բանակային մեխանիզացված ստորաբաժանումները մտել են Սիրիա, որտեղ կատարել են մի շարք շինարարական աշխատանքներ: Նա մասնավորապես հայտնել է, որ Իդլիբ շրջանի հյուսիսային Հարիմ քաղաքի մոտ թուրք զինվորականները «4 մ լայնությամբ և 8 մ խորությամբ խրամատներ են փորել», իսկ Ռաս-էլ-Այն քաղաքում և դրա արվարձաններում 6 մ բարձրությամբ պատ են կառուցել:
Դիվանագետը նաև նշել է, որ թուրքական կառավարությունը «շարունակում է հատկացնել տարբեր տեսակի ռազմական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն սիրիացի թուրքմենների ահաբեկչական խմբավորումներին»:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը