Գեղամավանում քարոզարշավի ավարտից ժամեր առաջ կրակոցներ են հնչ
ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ավարտից ժամեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կրակոցներ են հնչել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնին: Կրակոցների մասին հաղորդում է ստացվել քաղաքացուց: Դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Գեղամավան համայնքում ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿական Մնացական Վարդանյանը և ինքնառաջադրված Վաչիկ Սաղաթելյանը:
