«Սասնա ծռեր»-ի անդամ Դեդի որդին երեկ ազատ է արձակվել
Հայկական ժամանակը գրում է.«Մեր տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդին Կարեն Հակոբյանը, որը երեք օր առաջ ձերբակալվել էր, երեկ ազատ է արձակվել։ Նույն այդ տեղեկություններով, նրա ձերբակալման 72 ժամը երեկ լրացել է, և նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել դատարան։ Հիշեցնենք, որ Կարեն Հակոբյանը ձերբակալվել էր «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
